Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում երեկ Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը հունգար շախմատիստներն էին, իսկ կանանց ընտրանին պայքարեց իսպանուհիների հետ: ՈՒշ երեկոյան ավարտված հանդիպման արդյունքների մասին կարող եք տեղեկանալ մեր կայքէջից: Ավելացնենք միայն, որ հինգերորդ տուրից հետո տղամարդկանց մեր հավաքականը 7 (44,5) միավորով տասներորդ հորիզոնականում է, կանանցը` չորրորդում` 7 (70): Տղամարդկանց մեջ առաջատարը Ֆրանսիայի ընտրանին է, կանանց` ՈՒկրաինայինը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ